Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։
Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում Պաշտպանի ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունը։
Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը: