Գերագույն Ռադան հավանություն է տվել Ռուստեմ Ումերովին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն, հայտնում է Գրոմասկան։
Ումերովի թեկնածությունը պաշտպանել է 338 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, եւս 21-ը չեն մասնակցել քվեարկությանը։
Այս պաշտոնում Ումերովը փոխարինել է Օլեքսեյ Ռեզնիկովին, ով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր 2021 թվականի նոյեմբերից։
Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ումերովի թեկնածությունը կառաջադրեր պաշտպանության նախարարի պաշտոնում, նա գլխավորում էր Պետական գույքի հիմնադրամը։