Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի սպորտային համալիրի կառուցման ընթացքին
Գյումրիում ծանոթացա Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին:
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 միլիարդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել: