Ձեզ մոտ եղել եմ, հանձնարարեցիք, ձեզ մոտ նստած ընկերը զանգեց թաղապետարան եւ մինչեւ հիմա ոչ մի բան. Քաղաքացին՝ Ավինյանին
Հիշում եք, ես ձեզ մոտ եղել եմ, հանձնարարեցիք, ձեզ մոտ նստած ընկերը զանգեց թաղապետարան եւ մինչեւ հիմա ոչ մի բան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Նոր Նորքում քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ նրան դիմելով ասաց բնակիչներից մեկը:
«Ոչ փող եմ ուզում, ոչ տուն, ոչ ավտոտնակի տեղ, բակ եմ ուզում: 5 տարի է ձգձգում են»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ այդ հարցը կլուծվի. «Վստահ եղեք, 215 բակ ենք սարքում միայն այս տարի, դա մեզ համար ուրախալի է, որ այսպիսի պահանջ է դրվում»:
Մի կին էլ դիմելով թեկնածուին, ասաց. «Էնքան եմ ուզում ձեզ հետ կապ ունենամ, զանգում եմ՝ օպերատորները զբաղված են»: