Երևանի 2018-ի ընտրության բարձր արդյունքները պայմանավորված չեն տվյալ անձով. Փամբուխչյանը՝ Մարությանի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել։
«2018 թվականի հեղափոխությունն ունեցել է կոնկրետ լիդեր և թիմ, որին հետևել է ավագանու ընտրությունները: Հեղափոխություն արած քաղաքական թիմը որոշել է հեղափոխությանն աջակցած անձնավորությանը, թիմակցին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու:
Սխալ են այն պնդումները, թե Երևանի 2018 թվականի ընտրության բարձր արդյունքները պայմանավորված են տվյալ անձով (նկատի ունի Հայկ Մարությանին-խմբ):
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նախընտրական շտաբը հետևողական են լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել և ցանկացած ապօրինի փորձին հետևելու է ինչպես իրավական, այնպես է քաղաքական հետևանք»,- Facebook-ում գրել է նա։