Աղոթում եմ հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի և դաժան շրջափակմանը վերջ տալու համար. Ադամ Շիֆ
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, մինչդեռ շատերի ճակատագիրն անհայտ է մնում։ Այս մասին X (նախկին Twitter) սոցցանցի իր միկրբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
«Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռևս հեռու են հարազատներից։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակմանը վերջ տալու համար», - գրել է Շիֆը: