«Հրապարակ». Ինչի՞ վրա է հույսը դրել ՔՊ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչեւ դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլեւ ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ: Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց` Նիկոլ Փաշինյանն առանց հսկայական թիկնազորի փողոց դուրս չի գալիս եւ Երեւանի քարոզարշավին իր մասնակցությունն իրականացնում է փակ հանդիպումների, դպրոցներ այցելելու, անգամ մարզային շրջագայությունների տեսքով:
Մյուսներն էլ խնդիրներ ունեն` նախօրեին բակերից մեկում Ալեն Սիմոնյանի վրա բարձրահարկից ջուր են լցրել: Տիգրան Ավինյանին ավելի չեզոք են ընդունում երեւանցիները, բայց նրան մենակ թողնելն էլ աչք է ծակում` որտե՞ղ է հսկայական իշխող կուսակցությունը: Այնպես որ, ՔՊ-ի հույսը մնացել են նման ընդունելություններն ու խոստումները, որ ուղիղ հանդիպումների, թաղեթաղ շրջելու բացը դրանով լրացնեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում