Բիաթլոնի մարզիչը գողացել է 11000 փամփուշտ
Բիաթլոնի մարզիչը վերավաճառքի համար գողացել է 11000 փամփուշտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի դատախազությունը։
30-ամյա տղամարդը մարզային կենտրոնում մարզիչ է աշխատել և հավելյալ եկամտի աղբյուր ունենալու նպատակով 2019 թվականից յուրացրել է մարզիկների համար նախատեսված փամփուշտները, որոնք չեն օգտագործվել մարզումների ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ նա հափշտակել է 5,66 մմ տրամաչափի 11000 փամփուշտ՝ 83000 ռուբլի արժողությամբ։
Մայիսին Ռուսաստանի բիաթլոնի միության նախագահ Վիկտոր Մայգուրովը բողոքել էր մարզիկների համար զինամթերքի պակասից։ Մայգուրովն ասել էր, որ հիմնական խնդիրը դրանց պակասությունն է և կրկնակի թանկացումը։
2022 թվականի հոկտեմբերին Իժևսկում բիաթլոնի մրցաշարն անցավ առանց կրակոցների, քանի որ փամփուշտները ժամանակին ձեռք չէին բերվել։ Ուդմուրտիայի բիաթլոնի ֆեդերացիայի ղեկավար Իվան Չերեզովը պարզաբանել էր, որ փամփուշտներ գնելը հեշտ գործ չէ։