Պետք է հիասթափեցնեմ ձեզ. որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իր վրա ջուր չեն լցրել, ճիշտ հակառակը, իրեն ու թիմակիցներին «ընդգծված ջերմությամբ» են վերաբերվում քաղաքացիները։
«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ,
Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»,- գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ այսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են երևանյան բակերից մեկում պատշգամբից ջուր լցնում Ալեն Սիմոնյանի վրա, նա էլ բարկացած ասում է, որ դա «լկտիություն է»։