Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Սեպտեմբերի 1-ին և 6-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ, 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։