Ադրբեջանը շարունակաբար կեղծ լուրեր է տարածում․ Արցախի ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրությունում։