Ուզբեկստանում կարգելվի հասարակական վայրերում դեմքը թաքցնող հագուստ կրելը
Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք արգելում են հասարակական վայրերում կրել այնպիսի հագուստ, որը թաքցնում է դեմքը և խոչընդոտում անձի ճանաչմանը:
Արգելքը խախտելու համար սպառնում է վարչական պատիժ։
Արգելքը չի վերաբերում բժշկական ախտորոշման պատճառով դեմքը թաքցնելուն, ինչպես նաև աշխատանքային և ծառայողական գործունեության հետ կապված դեպքերին։