Ցավոք սրտի, Իշխան Սաղաթելյանը չի գալիս մեր նիստերին, որպեսզի կարողանանք իրեն հարց տալ. Բաբկեն Թունյան
Ցավոք սրտի, Իշխան Սաղաթելյանը չի գալիս մեր նիստերին, որպեսզի կարողանանք իրեն հարց տալ. Բաբկեն Թունյան
«Գիտեք, որ մեր հանձնաժողովում 7 պատգամավորը ՔՊ-ի ներկայացուցիչ են, 3-ը ընդդիմության: Պարոն Ավետիսյանն է մեր հանձնաժողովի անդամ, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ Թադրևոս Ավետիսյանին և Աշոտ Սիմոնյանին միշտ տեսել են հանձնաժողովի նիստերին, իսկ Իշխան Սաղաթելայնը ոչ մի անգամ չի մասնակցել Տնտեսական հանձնաժողովի նիստերին:
«Ուզում էինք հասկանալ՝ արդյոք այդ գործելաոճը շարունակվելու է, թե ոչ: Իհարկե այն ձեր որոշելիքն է, բայց ես, որպես հանձնաժողովի փոխնախագահ, կարծում եմ, որ ընդդիմությունն ինչքան շատ մասնակցի, այնքան մեր աշխատանքը կշահի: Որևէ տեղեկություն կարո՞ղ եք տալ, պարո՛ն Ավետիսյան: Իհարկե, հասկանում եմ, որ հասցեատերը դուք չեք, այլ՝ որպես գործընկեր»,-Թադևոս Ավետիսյանին դիմեց Թունյանը:
Ավետիսյանը պատասխանեց. «Պարո՛ն Թունյան, դուք ձեր հարցի վերջում պատասխանեցիք արդեն»:
Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, Իշխան Սաղաթելայանը չի գալիս մեր նիստերին, որպեսզի կարողանանք իրեն հարց տալ: Լավ, լիագումար նիստերի դահլիճում կհարցնենք»: