Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու համար
Սեպտեբերի 4-ին, ժամը 19-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մինսկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 1995 թ. ծնված Աշոտ Ֆ.-ն, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: