Թուրքիայից ժամանած ռուս կնոջ ուղեբեռում հինգ կիլոգրամ ոսկյա զարդեր են հայտնաբերվել
Ռուս կինն ապօրինի կերպով Թուրքիայից հինգ կիլոգրամ ոսկյա զարդեր է բերել, նրա ուղեբեռում հայտնաբերվել է գրեթե 500 ապարանջան, մատանի և այլ զարդեր։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սիբիրի մաքսային վարչության կայքը։
Բառնաուլի 57-ամյա բնակչուհին Թուրքիայից օդանավով թռել է Նովոսիբիրսկ: Նա մաքսազերծումը անցել է «կանաչ» միջանցքով։ Կնոջ ուղեբեռում հայտնաբերել են հինգ կիլոգրամ քաշով չհայտարարագրված զարդեր։
«Ռուս կնոջ ուղեբեռում հայտնաբերվել է սպիտակ և դեղին մետաղից պատրաստված 429 թևնոց, մատանի, ականջօղեր, շղթաներ, բրոշներ, մազերի ամրակներ և այլ զարդեր», – ասվում է մաքսատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Կինը տեսուչներին բացատրել է, որ զարդերը գնել է Թուրքիայի մայրաքաղաքի շուկայում և բերել որպես նվեր հարազատների և անձնական օգտագործման համար, սակայն ապրանքի արժեքը հաստատող որևէ փաստաթուղթ չունի։
Զարդերն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության, իսկ կնոջ նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։