«Միս հմայիչ բարոյականություն» մրցույթը՝ Սաուդյան Արաբիայում
2008 թ. սկսած Սաուդյան Արաբիայում անցկացվում է «Միս հմայիչ բարոյականություն» մրցույթը: Այս մրցույթի համար պայքարող աղջիկներին ժյուրիի անդամները գնահատում են ոչ թե լողազգեստով և այլ հագուստներով մրցելու արդյունքում, այլ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե ինչպես են աղջիկները վերաբերվում իրենց ծնողներին:
Ժյուրիի անդամները հետևում և գնահատում են, թե ինչպես են մասնակիցները շփվում իրենց մայրերի հետ: Հաղթողն արժանանում է գումարային, ինչպես նաև այլ հավելյալ մրցանակների: