1,5 ամսական երեխան թունավորվելու հետևանքով մահացել է
Կուբանում մանկահասակ երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, հայտնել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեից։
«Ընտանիքի 28-ամյա հայրը կրծողների դեմ պայքարի նպատակով բնակելի տան տարածքում տեղադրել է թույն պարունակող հաբեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տարածքում կրծողների դեմ թույն լցնելուց հետո զույգը 1,5 ամսական երեխայի հետ գնացել է քնելու։ Սեպտեմբերի 3-ին, ընտանիքը սկսել է թունավորման նշաններ զգալ։
Մայրը շտապօգնություն է կանչել, երեխան անմիջապես հոսպիտալացվել է։
Սեպտեմբերի 4-ին երեխան մահացել է։