Թայվանում «Հայկույ» թայֆունի պատճառով տուժածների թիվը հասել է 136-ի
Թայվանում «Հայկույ» թայֆունի հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով կղզու ներքին գործերի գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վնասվածքներ է ստացել 78 մարդ, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ինչպես նշվում է գերատեսչության զեկույցում, տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է կղզու հարավային տարածաշրջաններում, որտեղով անցել է թայֆունի կենտրոնը։
Գերատեսչության թարմացված տեղեկության համաձայն՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է 7800 բնակիչ։ Թայֆունից պոկվել են հաղորդալարերը, ավելի քան 273 հազար տնային տնտեսություններում եղել են էլեկտրամատակարարման ընդհատումներ։ 7000 տնային տնտեսություն դեռ մնում է առանց էլեկտրականության։ Փրկարարները լեռնային տեղանքից և մյուս վտանգավոր շրջաններից տարհանել են 7900 բնակչի։
«Հայկույ» թայֆունը Թայվանին հարվածել է սեպտեմբերի 3-ին: Սեպտեմբերի 4-ին այն կտրել-անցել է արևելքից արևմուտք և մտել Թայվանի նեղուց, թուլացել մինչև արևադարձային փոթորիկ և հասել է մայրցամաքային Չինաստանի ափեր: