Քննարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը:
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։