Իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայերին. Սնուփ Դոգ
![](/timthumb.php?src=disc/05-09-23/cffd620fb7f04dec9f364fef463141a2.jpg&w=450)
Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին, եւ իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին:
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն իր երևանյան համերգին ընդառաջ ինստագրամյան իր էջում ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայերին:
«Ինձ հետ բերում եմ սեր, խաղաղություն, և բոլորիդ ուժ եմ մաղթում: Գալիս եմ սեպտեմբերի 23-ին»,-գրել է արտիստը:
Հիշեցնենք, որ նրա մենահամերգը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: