Պուտինը կարծում է, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները՝ առանց արտաքին ճնշման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով նրա հայտարարությունը, որը ՌԴ նախագահը արել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին:
«Կարևոր է, որ մենք կիսում ենք սիրիական ճգնաժամի կարգավորման հիմնարար մոտեցումները, ինչպիսիք են այդ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը: Հասկանում ենք, որ այդ երկրի լիամասշտաբ վերականգնման համար անհրաժեշտ է հասնել ազգային հաշտեցման և համաձայնության»,-ասել Է Պուտինը: