Որոնք են զուգընկերոջ դավաճանության հիմնական նշանները
Բրիտանական National Private Investigators ընկերության մասնավոր հետախույզ Ջեք Չարմանը բացահայտել է այն հիմնական նշանները, որոնք ազդարարում են զուգընկերոջ անհավատարմության մասին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Mirror-ը։
Փորձագետի կարծիքով՝ զուգընկերոջը դավաճանության մեջ կասկածող մարդը առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի նրա վարքագծի փոփոխությանը։ Չարմանը պնդում է, որ անհավատարիմ թաքցնում է թաքցնում է իր բջջային հեռախոսը, մաքրում է ինտերնետում որոնման պատմությունը, ինչպես նաև թաքցնում է բանկային հաշվի գործարքներն ու բջջային հեռախոսի հաշիվները:
Բացի այդ, մասնագետը նշում է, որ կողքից սիրավեպ ունեցող մարդը հեռու է մնում զուգընկերոջից, նա չի պատասխանում զանգերին ու հաղորդագրություններին, ուշանում է աշխատավայրում կամ չափազանց շատ ժամանակ է անցկացնում մարզասրահում։
Չարմանի խոսքով՝ դժվար կլինի բացահայտել զուգընկերոջ դավաճանությունը, քանի դեռ մարդը չի սովորել լսել իր ինտուիցիան, որոշել, թե երբ են փորձում խաբել իրեն, ինչպես նաև չի հաղթահարել ճշմարտության հանդեպ վախը։
«Շատերը տարիներ շարունակ գլուխները թաղում են ավազի մեջ։ Ոմանք երբեք դուրս չեն գալիս: Բայց եթե հետևեք վերը նշված երեք խորհուրդներին, կյանքը կսկսի շարժվել ճիշտ ուղղությամբ»,- ասում է նա: