2 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով դուրս է մնացել Անգլիայի հավաքականի հայտացուցակից
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։
«Լիվերպուլի» պաշտպանը հրավիրվել էր թիմ՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի Ուկրաինայի դեմ խաղի և Շոտլանդիայի հետ ընկերական խաղի համար։
«Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3:0) Տրենտը վնասել է ազդրի մկանը: Վնասվածքի լրջության աստիճանն առայժմ անհայտ է, սակայն «Լիվերպուլի» և ազգային հավաքականի բժիշկները որոշել են, որ ֆուտբոլիստը պետք է դուրս մնա թիմի հայտացուցակից:
Անգլիայի հավաքականից դուրս է մնացել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը։ Նա ազդրի վնասվածք է ստացել և բաց է թողել «Ֆուլհեմի» դեմ խաղը։
«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյերը միացել է Անգլիայի հավաքականին, փոխանցում է Armsport-ը։