Ինչո՞ւ է պետք մեղր ուտել քնելուց առաջ
Մի գդալ մեղր քնելուց առաջ՝ օգնում է հանգիստ քնել։ Այս հրաշք մթերքը օգտակար է ոչ միայն մրսածության բուժման համար։ Եվ եթե քնելուց առաջ մի գդալ մեղր մեղր ուտեք, ձեր կյանքը բառացիորեն դեպի լավը կփոխվի:
Եթե ցանկանում եք առողջ լինել, գիշերը քնելուց առաջ մեղր կերեք։ Բայց պետք է օգտագործեք որակյալ, բնական մեղր: Եթե երեկոյան ուտեք մեկ գդալ այս առողջարար մթերքից, առավոտյան կլինեք առողջ, ուժեղ, թարմ։
Երիցուկի թեյին ավելացրեք մեկ գդալ մեղր և վայելեք հանգիստ քուն: Այս երկու բաղադրիչներն ունեն հանգստացնող հատկություն։
Վերականգնում է նյարդային համակարգ։ Բացի այդ, մեղրը ազդում է մելատոնին հորմոնի արտադրության վրա, որը պատասխանատու է առողջ քնի համար, փոխանցում է Mediahub-ը։