Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկի
Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկի,որին մասնակցում են Ասկերանի,Ստեփանակերտի եւ շրջանների բնակիչները։ Այս մասին գրել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Արցախը մերժում է ադրբեջանական «հումանիտար օգնությունը»։ Արցախցիների համար ընդունելի է միայն Բերձորի միջանցքով անխափան կապը Մայր Հայաստանի հետ»,- գրել է նա: