Ծիծեռնակաբերդի ճեմուղին չի կարելի սարքել երթևեկելի գոտի. Այնտեղ տեղի ունեցողը բարբարոսություն է. Կուբատյան
Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը բարբարոսություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հոբսեփ Կուբատյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է Հայկ Մարությանի գլխավորած Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակով:
«Մի հատ թեկնածու կար, ասում էր, որ իրենը սովորական երևանյան պատմություն է: Եթե թեկնածուն գոնե մի քիչ Երևանի հետ կապ ունենար կհասկանար, որ Ծիծեռնակաբերդի ճեմուղին չի կարելի սարքել երթևեկելի գոտի:
Իսկ եթե քաղաքային իշխանության հետ կապ ունենար կիմանար, որ Համալիրի տնօրենի խնդրանքով չի կարելի աշխատանքներ իրականացնել տարածքում, որը համայնքապատկան չէ:
Էն մանր-մունր կահավորումը, ցուցանակը, նախագիծը, մրցույթը չեմ էլ ասում»,- նշել է նա: