Թուրքիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Թուրքիայի մի քանի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է Hürriyet թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Թուրքիայի շատ շրջաններում, սակայն ամենաշատը տուժել են Աքսարայը, Կայսերին եւ Նեւշեհիրը։
Փրկարարները Թուրքիայի մի քանի նահանգներում դեռ շարունակում են փլատակների մաքրումն ու անհետ կորածների որոնումները։