Իսպանիայում ձերբակալվել է մի կին, ում կրծքի իմպլանտները լցված էին 1.38 կգ կոկաինով
Երբ կրծքում գտնվում է ավելի քան 1 կգ կոկաին, դրա հետ վստահաբար պետք է որևէ բան կատարվի: Իսպանիայում իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է մի կին, ով ճանապարհորդում էր Բոգոտայից Բարսելոնա:
Երբ ոստիկանների հարցերին կինը սկսել է կցկտուր պատասխաններ տալ, ցուցաբերել է կասկածելի վարք, ինչպես նաև կրծքի վրա նկատվել են արյունոտ վիրակապ և վերքի թարմ հետքեր, վերջինիս հիվանդանոց ուղեկցելու և կրծքի իմպլանտները ստուգելու որոշում է կայացվել:
Հենց բժշկական ստուգման արդյունքում էլ իմպլանտներում հայտնաբերվել է 1.38 կգ կոկաին: