Էրդողանը Պուտինին հայտնելու է Ուկրաինայի հարցում իբրև միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է հայտարարել Ուկրաինայի հարցով միջնորդ հանդես գալու Անկարայի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Milliyet-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 4-ին` Սոչիում: