BMW-ն ներկայացրել է «Vision Neue Klasse» էլեկտրամեքենաների նոր շարքի կոնցեպտը
Գերմանական BMW ավտոարտադրողը շաբաթ օրը ներկայացրել է էլեկտրամոբիլների նոր տեսականու երկար սպասված կոնցեպտը՝ հայտարարելով, որ «Vision Neue Klasse» կոնցեպտը ներկայացնում է ընկերության նոր դարաշրջանի սկիզբը, հայտնում է CNBC-ն։
BMW-ի նորագույն դիզայնը ցուցադրում է պլատֆորմը, որը կլինի բրենդի հաջորդ սերնդի էլեկտրամեքենաների հիմքում: Neue Klasse-ի ճարտարապետության վրա հիմնված առաջին էլեկտրական մեքենաները պետք է թողարկվեն 2025 թվականին:
Էլեկտրական մեքենաների նոր տեսականին ներառում է BMW-ի վեցերորդ սերնդի կուտակային մարտկոցները, որոնք ընկերության կարծիքով կբարելավեն ինչպես լիցքավորման արագությունը, այնպես էլ Neue Klasse պլատֆորմի ընթացքի պաշարը մինչև 30%-ով: Այս միջոցառումների արդյունքում, ըստ BMW-ի, մեքենայի ընդհանուր արդյունավետությունը կբարձրանա մինչև 25%-ով։
Vision Neue Klasse-ի հանրային դեբյուտը տեղի կունենա առաջիկա օրերին Մյունխենի IAA ավտոսրահում, որը նաև BMW-ի գլխավոր գրասենյակն է։