17-ամյա դեռահասը մահացել է բռնցքամարտի սպարինգի ժամանակ
Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի մարզում «Մետալուրգի» մարզադաշտում բռնցքամարտի սպարինգի ժամանակ 17-ամյա դեռահաս է մահացել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Երիտասարդը զինված էր պաշտպանության բոլոր տարրերով։ Կռվի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է է։ Շտապօգնությունը չի կարողացել օգնել երիտասարդին՝ արձանագրելով մահ:
Մահվան պատճառը կպարզի բժիշկը։ Դեռահասն ապրում էր ամբողջական ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Վիտե համալսարանում։