Մթերքեր, որոնք աշնանը բարելավում են իմունիտետը
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Սաիյնա Գոգոլևան խոսել է մթրեքների մասին, որոնք աշնանը կարող են բարելավել իմունիտետը։
Shantnews-ի փոխանցմամբ՝ Life.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ արժե սննդակարգում ավելացնել C վիտամինով հարուստ մթերքներ, քանի որ այն իմունային համակարգի հիմնական խթանիչն է, ինչպես նաև շատ արդյունավետ հակաօքսիդանտ։ Դրանց թվում են, օրինակ, ցիտրուսային մրգերը, ծաղկակաղամբը, բուլղարական պղպեղը, նուռը, սերկևիլը և խնձորը։ Վիտամին C-ն օգնում է օրգանիզմից հեռացնել ազատ ռադիկալները, պայքարել հյուսվածքների օքսիդատիվ սթրեսի դեմ՝ հագեցնելով դրանք թթվածնով։
Ինչպես նշել է Գոգոլևան, ճարպային լուծվող A, E և K վիտամիններով հարուստ մթերքները (դդում, շաղգամ, կարմիր ձուկ և ընկույզ) կարևոր են իմունային համակարգի բջիջների թաղանթն ամրացնելու համար։
Նաև աշնանային շրջանում օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին D, որն օգնում է ամրացնել ոսկորները։ Սննդաբանը շեշտել է, որ այն առկա է կաթնամթերքի, ծովամթերքի, ձվի, սնկերի մեջ։
Բացի դրանից, աշնանն արժե սննդակարգում ավելացնել սոխ, սխտոր և կոճապղպեղ, քանի որ այս մթերքները բնական մանրէասպան և հակավիրուսային ազդեցություն ունեն։