Անգամ 90-ականներին Արցախում մարդիկ չեն ունեցել այնքան խնդիր, որքան ՀՀ օրվա իշխանության օրոք. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ իշխանության հռետորաբանությունը միջազգային տարբեր դերակատարների դիրքորոշումների փոփոխության պատճառ է դարձել:
Ըստ Աբրահամյանի՝ իրադրությունում բեկում հնարավոր է առաջացնել իշխանափոխության դեպքում։
«Արցախում իրավիճակը տոտալ բլոկադայի պայմաններում ամեն րոպե վատթարանում է, ճգնաժամային կառավարումը, իհարկե, հնարավորություն է որոշակի ժամանակ շահելու, բայց Արցախի ռեսուրսները անսպառ չեն», - ասել է նա։