120 հազար հայ առաջնագծում է. այն վտանգը, որ սպառնում է Արցախին, վաղը մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս. Կրպեյան (տեսանյութ)
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ միությունը միշտ պատկերացրել է ազգային արժեքների շուրջ, և ոչ՝ անհատական նախասիրությունների:
«Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր անմիջական ժառանգների առջև. այս օրհասական ժամանակներում բոլորիս պատասխանատվությունը բազմապատկվել է: Այստեղ հավաքված յուրաքանչյուր հայի համար Արցախը ինքնություն է, կարևոր չէ ՝ կողքի կանգնածն ով է, ինչ անցյալով է ապրել, մենք գիտենք, որ բոլորիս անելիքն այս օրերին չափազանց կարևոր է, անձնական նախապատվությունները հազարերորդական են», - ասել է նա։