Թուրքական "Zaman" թերթի անդրադարձը Պուտինի` Հայաստան այցի վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցը դուրս չի մնացել նաև թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից:
Պուտինի այցին անդրադարձել է նաև թուրքական Զաման "Zaman" թերը, որում մասնավորապես ասվում է. «ՌԴ նախագահի այցը Կարսին ու Արդահանին շատ մոտ գտնվող Գյումրի, «Թուրքիայի քթի տակ տեղի ունեցող կարևոր իրադարձություն է: Պուտինի Գյումրի այցելության մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, բայց, ըստ մեզ, դա կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»: