Աղջիկը անզգայացել և կոմայի մեջ է ընկել պղպեղի պատճառով
Բրազիլիայում մի աղջիկ ընկել է կոմայի մեջ, թմրել ու դեռ չի կարողանում քայլել կծու պղպեղը հոտոտելուց հետո։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է G1-ը։
25-ամյա Թաիս Մեդեյրոսը հիվանդանոց էր ընդունվել փետրվարին։ Մինչ այդ նա ընթրիք էր պատրաստում ընկերոջ հետ, քանի որ նրա հարազատներն էին այցելելու։ Ուտեստներից մեկում անհրաժեշտ էր ավելացնել կծու պղպեղ, որը կոչվում է այծ։ Երբ աղջիկը հոտոտել է այն, նրա կոկորդում ուժեղ քոր է առաջացել։ Առողջության վատթարացման պատճառով նա հոսպիտալացվել է։
Բժիշկները Մեդեյրոսի մոտ ախտորոշել են ուղեղային այտուց և եզրակացրել, որ այն առաջացել է սուր ալերգիկ ռեակցիայի հետևանքով։ Բրազիլուհու վիճակն այնքան ծանր է եղել, որ նա մի քանի օր կոմայի մեջ է ընկել։ Բուժումը շարունակվել է մինչև ամառ, իսկ հուլիսի 31-ին վերջնականապես դուրս է գրվել։ Սակայն մի քանի օր անց Մեդեյրոսի ջերմությունը բարձրացել է։ Աղջկան կրկին հոսպիտալացրել են։ Հաջորդ դուրսգրման օրը օգոստոսի 10-ին էր, սակայն նրա մոտ սկսվել է բրոնխոսպազմ։
Այժմ բժիշկները չեն կարող ասել, թե երբ Մեդեյրոսը կկարողանա տուն գնալ։ Աղջիկը չի կարողանում խոսել և ինքնուրույն շարժվել։ Բժիշկները վախենում են, որ նա երբեք լիովին չի ապաքինվի: