Բժիշկն անվանել է «անպետք» դեղամիջոցներ, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուրի դեղատուփում
Թերապևտ Արտեմ Մերինովը ակտիվացված ածուխն անվանել է անօգուտ դեղամիջոց։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այս և այլ անարդյունավետ դեղամիջոցները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուրի դեղատուփում:
Մերինովը ադամանդյա կանաչը («զելյոնկա») անվանել է առաջին անօգուտ միջոցը։ Դրա ալկոհոլային հիմքը, ըստ մասնագետի, չորացնում է մաշկը և նույնիսկ կարող է այրվածք առաջացնել։
Բացի այդ, նա հորդորում է այն չքսել պզուկների կամ ցանի վրա, քանի որ դա կարող է վնասակար լինել:
«Թվում է, թե ակտիվացված ածուխը թունավորման դեպքում հուսալի և ապացուցված միջոց է: Բայց օրգանիզմից հեռացնելով անհրաժեշտ ֆերմենտները՝ ակտիվացված ածուխը ճնշում է օգտակար միկրոֆլորան։ Հետագայում աղիներում բորբոքային պրոցես է զարգանում, և մենք ստանում ենք դիսբակտերիոզ»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է բժիշկը։