Սննդաբանը զգուշացրել է էներգետիկ սալիկների վտանգի մասին
Սննդաբան Քրիստինա Վինոգրադովան հայտնել է, որ էներգետիկ սալիկների մեծ մասը պարունակում են վնասակար բաղադրիչներ և գերհագեցված են ածխաջրերով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։
Նա նաև նշել է, որ էներգետիկ սալիկները հաճախ շատ շաքար են պարունակում: Այն կարող է քողարկվել պիտակի վրա որպես գլյուկոզայի օշարակ, ֆրուկտոզա կամ քաղցրացուցիչ, ասել է նա:
«Սա ուղիղ ճանապարհ է դեպի ինսուլինակայունություն և ածխաջրերի նյութափոխանակության խանգարումներ»,- զգուշացրել է նա:
Մասնագետը հայտնել է նաեւ, որ սպիտակուցային սալիկներում օգտագործվում են էժանագին սպիտակուցներ։