Պոչետինոն խոսել է Չելսիի խնդիրների մասին
«Նոթինգհեմի» խաղից հետո Մաուրիսիո Պոչետինոն խոսել է«Չելսիի» մասին:
Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում լոնդոնյան ակումբը պարտվեց 0։1 հաշվով։
«Գոյություն ունի գործընթաց, որին պետք է ժամանակ տալ։ Կարծում եմ, որ այսօրվա խաղում մենք հնարավորություններ ստեղծեցինք, տիրում էինք գնդակին, բայց մեզ պակասում էր պահերն իրացնելը։
Մենք պետք է գոլ խփենք, եթե ցանկանում ենք հաղթել։ Իսկ մենք սխալվեցինք ու վրիպեցինք։
Այստեղ հիասթափություն չկա, բայց մարդ հիասթափված է զգում, որ այս գործընթացում նույնպես հաջողություն է պահանջվում։
Ես չեմ ուզում նսեմացնել մրցակցի արժանիքները. Բայց մեզ պարզապես չբավականացրեց ավելի ճիշտ գործողություններ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Football London-ին։