43 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Buenos Aires Times-ը։
Լունան մահացել է հինգշաբթի օրը Բուենոս Այրեսի հիվանդանոցում, նա այնտեղ անցկացրել է գրեթե 80 օր։ Հունիսի 13-ին դերասանուհին հոսպիտալացվել է բուժհաստատություն՝ հիպերկալցեմիայի ախտորոշմամբ, ինչը հանգեցրել է երիկամային սուր անբավարարության։ Բացի դրանից, իրավիճակը սրվել է նաև կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։
Լունայի առողջական լուրջ խնդիրները սկսվել են 2010 թվականին կոսմետիկ վիրահատությունից հետո, որի արդյունքում նրա օրգանիզմ է մտել թունավոր նյութ։
Արդյունքում նախկին հեռուստահաղորդավարն ու ռեալիթի հեռուստաաստղը երիկամի փոխպատվաստման կարիք է ունեցել՝ ստիպված լինելով շաբաթական երեք դիալիզի սեանս անցնել «պարզապես գոյատևելու համար»:
Ըստ Buenos Aires Times-ի՝ 2010 թվականին վիրահատությունն իրականացրած պլաստիկ վիրաբույժին անփութության համար քրեական հետապնդում է սպառնում։