ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. Փաշինյան
Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Լուրեր»-ը։
Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է.
«Եթե խաղաղության պայմանագիրը այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, այդ պայմանագիրը կլինի անիմաստ . սա է պատճառը, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը ձեր ասած երաշխիքը կտա: Մյուս կողմից` ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է` մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»: