Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է իրենցը. Գայա Արզումանյան
Ցավով եմ շնորհավորում, բայց ինձ համար միշտ եղել է ու լինելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ ու ազատ։
Այս մասին Ազատության հրապարակում Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպած հանրահավքի ժամանակ ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:
Նա նշեց, որ այսօր խոսել է ծնողի հետ, ով մինչև վերջ պնդել է՝ չեն կարող թուրքից ընդունել այն, ինչն իրենք փորձում են տալ իրենց։
«Ասում է՝ մենք այսօր այդ կուտը չենք ուտելու։ Չի լինելու այդ կուտը, որ հային խաբեն այդ «հումանիտար օգնությամբ»։ Բոլոր արցախցիների անունից կարող եմ ասել՝ Արցախը միշտ եղել է անկախ, ազատ ու դա լինելու է։
Ճանապարհը բացվելու է՝ ուզեք, թե չուզեք»,- նշել է երգչուհին։
Արզումանյանը հավելել է, որ Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է իրենցը․
«Ես մեր թշնամիներին ասում եմ, բոլորդ լավ լսեք, Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է իրենցը»,- ասել է նա: