«Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
Ազատության հրապարակում՝ Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքին մասնակցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին․
«Ուրախացա»,- հակիրճ պատասխանեց Քոչարյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը այլ հարցերի չպատասխանեց. «Կգա ժամանակը, իմ խոսքը կլսեք»: