Արցախում 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է․
«Այսօր մենք կրկին ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում»:
«Միջազգային հանրությունը տեղեկացված է իրավիճակի մասին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված վճռական ջանքեր»,-գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։