Ման Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ֆուլհեմին, Հոլանդը՝ հեթ-տրիկի հեղինակ
ԱՊԼ 4-րդ տուրում «Ման Սիթին» ընդունել էր «Ֆուլհեմին» և 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
31-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ալվարեսը, իսկ երկու րոպե անց Ռիմը հավասարեցրեց այն։ Առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Ակեն առաջ մղեց «Սիթիին»։
58, 70 և 90+5-րդ րոպեներին Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց՝ 5-1։
Այս խաղից հետո «Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆուլհեմը» 4 միավորով՝ 13-րդ, փոխանցում է ArmSport.am-ը։