ԲՀԿ-ն երթ է իրականացրել դեպի ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն (տեսանյութ)
Արցախի անկախության օրվա առիթով ԲՀԿ անդամները, բազմաթիվ քաղաքացիներ երթ են իրականացրել դեպի ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ ի զորակցություն մեր հայրենակիցների։
Բազմամարդ երթի ուղերձն էր՝ Արցախի ժողովուրդը պետք է իրացնի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իր իրավունքը։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում երթի մասնակիցներին դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նրան ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը վերահաստատել է՝ ԲՀԿ-ն միշտ կանգնած է լինելու Արցախի կողքին։
«Ինչպես իր ուղերձում նշել է ԲԳԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, չի կարող նման բան լինել, որ Հայաստանն ու իր բնակիչները մոռանան արցախցիների խնդիրների մասին»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։