Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ արտաքի գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
«Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»: