Լեհաստանն արձագանքել է Բելառուսի օդային սահմանի խախտմանն առնչվող տեղեկատվությանը
Լեհ զինվորականները X սոցիալական ցանցում հայտնել են, որ չեն խախտել Բելառուսի օդային տարածքը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ լեհական Մի-24 ուղղաթիռը խախտել է հանրապետության սահմանը։
«Մինսկը կեղծ տեղեկություններ է հաղորդում լեհական Մի-24 ուղղաթիռի կողմից Բելառուսի օդային տարածքը խախտելու մասին»,- նշված է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին իր հերթին ավելի վաղ ասել էր, որ հանրապետությունը զգուշությամբ է վերաբերվում բելառուսական սահմանն ուղղաթիռով խախտելու մասին տեղեկատվությանը և կվերլուծի այն։