Շարունակվող պաշարման պայմաններում առավել կարևորվում է Արցախի անկախության պահպանումը․ Բեգլարյան
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով․
«Շնորհավոր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության օրը:
Այս շարունակվող պաշարման և սրացող մարտահրավերների պայմաններում առավել կարևորվում է Արցախի անկախության պահպանումը, հարգումն ու պաշտպանությունը՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքի և ազատության ձգտումների վրա:
Կայուն պետականությունը մեր ազգային երազանքների գլխավոր ու պարտադիր գրավականն է»: