Սա մեր լուռ վկայությունն է, որ Արցախը միայնակ չէ․ ԲՀԿ-ականներն այցելել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն (տեսանյութ)
Արցախի Անկախության օրվա առիթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու նրանց համակիրներն այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղ նրանց դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
ԲՀԿ–ականներն Արցախին նվիրված հուշամատյանում իրենց մաղթանքը հղեցին տոնի առթիվ։
ԲՀԿ անդամ, Գագիկ Ծաուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենց այցը լուռ վկայությունն այն բանի, որ Արցախն այսօր միայնակ չէ։
«Ինչպես իր ուղերձում նշել է ԲԳԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, չի կարող նման բան լինել, որ Հայաստանն ու իր բնակիչները մոռանան արցախցիների խնդիրների մասին։ Մաղթում ենք, որ աշխարհասփյուռ հայության, մեր ռազմավարական գործընկերների ջանքերով Արցախում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի և Արցախը վերադառնա իր բնականոն կյանքին»,- Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ զրույցում ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Նա լրագրողների հետ զրույցում էլ շեշտեց, որ չնայած արդեն արտախորդարանական ուժ են հանդիսանում, բայց գրեթե բոլոր ԲՀԿ-ակաները ներդնում են իրենց փորձն ու կապերը, որ բացվի Արցախի կյանքի ճանապարհը։
Իվետա Տոնոյանի խոսքով՝ իրենք տարբեր գրություններով, նամակներով Արցախի շրջափակման թեման տեղ են հասցնում իրենց միջազգային գործընկերներին և կառույցներին։
Մանրամասները՝ տեսանյութում։